Մասիս-Երևան ճանապարհին վրաերթից 53-ամյա տղամարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 13:46

Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ճանապարհի 3-րդ կմ-ին, ճանապարհի աջ մայթի ծառի մոտ, տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ գիշերը անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Դարբնիկ գյուղի բնակիչ, 53-ամյա Ռոման Մկրտումյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 831 անգամ: