Հարություն Խաչատրյանը Սանկտ-Պետերբուրգի “Ուղերձ առ մարդը” փառատոնի ժյուրիի անդամ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 23, 2011 13:40

Սեպտեմբերի 23-30-ը Սանկտ-Պետերբուրգում կկայանա “Ուղերձ առ մարդը” 21-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի միջազգային ժյուրի է հրավիրված նաեւ հայ կինոռեժիսոր, “Ոսկե ծիրան” փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի մյուս անդամներն են` Ջանֆրանկո Ռոզին Իտալիայից, Անտոնիո Դելգադոն Իսպանիայից, Մարիուշ Ֆուրկաշը Լեհաստանից եւ Վիտալի Մանսկին Ռուսաստանից:

Հարություն Խաչատրյանի “Կոնդ” եւ “Սպիտակ քաղաք” ֆիլմերը ցուցադրվել են դեռ 1989-ին “Ուղերձ առ մարդը” առաջին փառատոնում, իսկ 1993-ին ռեժիսորի “Վերադարձ ավետյաց երկիր” ֆիլմը այս փառատոնում արժանացել է երեք մրցանակի:

Փառատոնի նախագահն է ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը, տնօրենը եւ

հիմնադիրը` հայտնի վավերագրող Միխայիլ Լիտվյակովը:

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply