Պարզվում է, որ Հոսնի Մուբարաքն աշխարհի ամենահարուստ բռնապետն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 13:21

Ըստ  Spear’s-ի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն աշխարհի ամենահարուստ բռնապետն է: Նախկին նախագահի եկամուտներն ընդամենը միլիարդ դոլարով են զիջում աշխարհի ամենահարուստ մարդու` Կառլոս Սլիմի  եկամուտներին: Ընդ որում, Մուբարաքի պաշտոնապես հաստատված աշխատավարձն ընդամենը 800 դոլար է եղել ամսական: Երկրորդ հորիզոնականում լիբիացի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին է: Նրա ընդհանուր կարողությունը գնահատավում է  62 մլրդ դոլար: Մեծ Բրիտանիայում սառեցվել է Քադաֆիի 30 մլրդ դոլարը, ԱՄՆ-ում` նույնքան, իսկ Ավստրիայում` 1,66 մլրդ դոլար: Ամենահարուստ դիկտատորների եռյակը  եզրափակում է  Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը: Wikileaks-ի հրապարակման համաձայն,  նավթամթերքի առևտրից Սուդանի առաջնորդն աշխատել է ավելի քան 9 մլրդ դոլար:  Օրենքի հետ նրա խնդիրները սկսվել են 2008-ին, երբ Միջազգային դատարանը օրդեր էր տվել նրան ձերբակալելու:

 

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply