Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2009 17:00

chess2Չինաստանի Նինբո քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչները ոչ-ոքի խաղացին Ռուսաստանի հավաքականի հետ` 2:2: Էլինա Դանիելյան-Տատյանա Կոսինցևա, Նադեժդա Կոսինցևա-Լիլիթ Մկրտչյան պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Լիլիթ Գալոյանը հաղթեց Եկատերինա Կովալևսկային, սակայն վերջինիս թիմակից Վալենտինա Գունինան առավելության հասավ Սիրանուշ Անդրիասյանի նկատմամբ:

Մյուս հավաքականների հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ուկրաինա- Վրաստան` 1:3, Հնդկաստան-Չինաստան-1` 1:3, Չինաստան-2- Լեհաստան` 1,5:2,5, Վիետնամ-ԱՄՆ` 2:2:

Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Լեհաստանի, Վրաստանի, Չինաստանի-1-ին հավաքականները, որոնք վաստակել են համապատասխանաբար 6, 5, 4 միավոր: Հայաստանի ընտրանին ունի 2 միավոր:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply