Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Նիցցա

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 13:15

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը` Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով ս.թ. սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվելու է Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքումª  Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Երևանը և Նիցցան  2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են£

Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի  ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող  հարցեր£

Նախատեսվում են նաև քաղաքապետ Կարեն Կարապետյանի  մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply