Թուրքիայում “արթնացած մեռյալների” մասին ազդարարող դիարան են կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 12:47

Թուրքիայի իշխանությունները Մալաթիա քաղաքում  կառուցել են ազդանշանով դիարան, որը  աշխատակազմին կտեղեկացնի “արթնացած” մեռյալների մասին: Հանգուցյալների սառնարանում ինժեներները տեղադրել են  մի  սարքավորում, որը նույնիսկ չնչին շարժման դեպքում   աշխատեցնում է ազդանշանային համակարգը: Դիարանի ղեկավարն ասում է, որ տեխնիկան տեղադրվել է այն նպատակով, որ բացառվի սխալմունքը` մահն արձանագրելու առումով: “Եթե մարդը, ում բժիշկը մահացած է ճանաչել, հանկարծ արթնանա, ապա մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր ակնթարթը:: Այս կառույցում կարելի է տեղավորել 36 դիակ: Ղեկավարը նշում է նաև, որ սառնարանի դռները  ավտոմատ կբացվեն, եթե դրանց ներսից դիպչեն:

 

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply