Չինացիները գիտությանն անհայտ կենդանի են գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 12:30

Չինական գազանանոցի աշխատակիցները գտել են մինչ այժմ գիտությանն անհայտ մի կենդանի: Հանելուկային կենդանուն գտել են Վենլինգ քաղաքում, որը գտնվում է երկրի արևելքում: Կենդանուն գազանանոց բերած տղամարդը խոստովանել է, որ չի իմանաում, թե ինչպես պետք է վարվել գտածոյի հետ: Կենդանին բաց շագանակագույն մորթ ունի, տեղ-տեղ` գազարագույն, մուգ-դարչնագույն ու մոխրագույն  բծերով: Քթով նման է կրծողի, սակայն վերջիներիս մոտ դա այնքան էլ երկար չէ: Սկզբում գազանանոցի աշխատակիցները ենթադրում էին, որ գտածոն կապիկների դասի դեռևս անհայտ տեսակ է , սակայն գիտնականները հակված են կարծելու, որ գործ ունեն  հալագոներից է պրիմատների ընտանիքից: Այդուհանդերձ, բուռն վիճաբանություններից հետո որոշվել է կենդանուն գազանանոցում թողնել: Նրանք հույս ունեն, որ նորահայտ գազանը կմեծանա  ու գիտությանն ավելի հայտնի մեկը կդառնա:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply