Գեղադիրում և Արզականում խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2011 13:26

Սեպտեմբերի 22-ին`ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի    3-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Այրվել  է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը հրդեհ է բռնկվել և 12հա խոտածածկ տարածք այրվել նաև մարզի  Արզական գյուղում:

Հրդեհները  մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

Դիտվել է 861 անգամ:
Print Friendly

Leave a Reply