Ոստիկանները ստուգում են Մյասնիկյան պողոտայով անցնող բոլոր մեքենաները. նրանք ավազակախմբի անդամների են փնտրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 23, 2011 12:12

Արդեն մի քանի ժամ է, ոստիկանությունը փակել է Երեւանի Նոր Նորք եւ Ավան թաղամասերը քաղաքի կենտրոնին կապող Մյասնիկյան պողոտան եւ մեքենաններից բաց է թողնում միայն դրանք ստուգելուց հետո: Պատճառն այն է, որ ոստիկանությունը խոշոր ավազակային հարձակումներ կատարած ավազակախմբի վնասազերձման աշխատանքներ է իրականացնում: Ոստիկանները փնտրում են հանցագործներին: Ոստիկանների գործողությունը, Մյասնիկյան պողոտայում դեռ շարունակվում է, ինչը լուրջ խցանումների պատճառ է դարձել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը բոլոր մեքնենաներին ստուգում եւ նոր միայն թույլ են տալիս շարունակել ճանապարհը։Մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Այնտեղից ասացին, որ նշված տարածքում ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն է ընթանում։ Այլ մանրամասներ բաժնից չհաղորդեցին։Նշենք, որ մեր տեղեկություններով, խոսքը մի քանի անձանց սպանության մասին է։

 

NEWS.am

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply