Ուկրաինայի կրթության նախարարը ծաղկեփունջ է ստացել դեմքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2011 11:54

Կիևում անցկացվող կրթական ֆորումի ժամանակ Ուկրաինայի կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկը դեմքին ծաղկեփնջի հարված է ստացել: Հարվածողը Կիև-Մոգիլյանյան ակադեմիայի ուսանողուհի Դարյա Ստեպանենկոն է , ինչից հետո աղջկան դուրս են հրավիրել դահլիճից: Լրագրողներին աղջիկը հայտարարել է, որ այդպիսով իր բողոքն է արտահայտել նախարարի վարած քաղաքականության դեմ:Կրթության նախարարին ընդդիմախոսները բազմիցս մեղադրել են ուկրաինավախության մեջ: Նրանք հիշեցնում էին Տաբաչնիկին այն հրապարակումների մասին, ուր նա “գալիչաններին” (Լվովի, Իվանո-Ֆրանկովյան, Տերնոպոլյան շրջանների բնակիչների) մասին արտահայտվել է որպես “լաքեյներ”, իսկ Ուկրաինայի մնացած հատվածի մասին` “քաղաքակրթության ընդդիմախոսներ”: Տաբաչնիկը նախարար է նշանակվել 2010-ին: Նրան կառավարություն են բերել, որը ձևավորվել է Վ,Յանուկովիչի հաղթանակից հետո:  Այն ժամանակ Ուկրաինայի արևմուտքում նոր նախարարի դեմ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին, այնուամենայնիվ, նա իր պաշտոնում մնաց: Հետագայում նրա դեմ հանդես եկավ նաև միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, որը հայտարարեց, որ նախարարը “սերմանում է ոչ պիտանին  ու Ուկրաինայի վտանգավոր բաժանում է կատարում նույնականացման, լեզվի ու կրթության հարցերում’:

 

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply