Դժվարին, բայց լուծելի առաջադրանք

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 23, 2011 11:33

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան վերջերս անցկացված աշխարհի առաջնությունում, որը վարկանիշային էր 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի համար: Եվ ահա, որոշվել է, թե որտեղ են անցկացվելու վարկանիշային մյուս երեք մրցումները: Դրանք կկայանան  2012 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 6-ը Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում: Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է զբաղեցնել մրցանակային տեղ: Դա դժվարին, բայց մերոնց համար լուծելի առաջադրանք է:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply