Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 11:53

Սեպտեմբերի 21-ին Վիեննայի «Ֆերշտել» պալատում (Palais Ferstel) տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Ավստրիայի պաշտոնատար անձինք, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ԵԱՀԿ-ում եւ Վիեննայում միջազգային կառույցների ղեկավարներ, քաղաքական եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

 

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Հայաստանի 20 տարիների  ձեռքբերումներն ու հաջողություններն` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ անկախությունը ձեռք է բերվել մաքառումների, մեծ դժվարությունների ու զոհողությունների գնով:

 

Միջոցառումը ուղեկցվել է տոնական համերգով աշխարհահռչակ հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի, Ավստրիայի օպերային արվեստի լեգենդ, հանրահայտ սոպրանո Սոնա Ղազարյանի, հայտնի դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ Ավո Գույումջյանի եւ Նարե Արղամանյանի, սաքսոֆոնահար Գերասիմ Սարգսյանի, ինչպես նաեւ Վիեննայի պետական օպերայի բալետային խմբի մենապարուհի Կարինա Սարկիսովայի մասնակցությամբ:

 

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply