«Միկայի» շախմատիստները կմասնակցեն ուժեղագույնների պայքարին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 11:22
Երևանի շախմատի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը կմասնակցեն Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում անցկացվելիք եվրոպական ակումբների առաջնությանը:
«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: «Միկայի» կանանց թիմում են` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Ժու Չենը (Կատար), Լիլիթ Մկրտչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
