Էդգար Մանուչարյանը երկու գնդակ է խփել մրցակցի դարպասը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 11:13
Ռուսաստանի Ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջեց Սարանսկի «Մորդովիային»: «Ուրալի» կազմում էին Դենիս Թումասյանը, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Երկու գնդակ մրցակցի դարպասը խփեց Մանուչարյանը: Սեպտեմբերի 25-ին Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում մրցելու է Նաբերեժնիե Չելնիի «Կամազի» հետ:






Facebook
Tweet This
Email This Post
