Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հալեպում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 23, 2011 10:19

Սեպտեմբերի 21-ին Հալեպում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը «Կրթասիրաց» մշակույթի միության դահլիճում կազմակերպել էր հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց հալեպահայ միությունների երգի-պարի հասույթներին, թատերախմբերին եւ անհատ ստեղծագործողներին:

Հանդիսավոր մասին հաջորդեց տեղի միությունների կողմից կազմակերպված համերգը:

 

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply