ԱՄՆ-ի պատվիրակությունը և Եվրամիությունը հրաժարվեցին լսել Ահմադինեջադի ելույթը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 23, 2011 0:44
ԱՄՆ-ի և ԵՄ պատվիրակությունները լքեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադ ելույթի ժամանակ,հաղորդում է Agence France-Presse-ը:
Ամերիկյան դիվանագետը Ահմադինեջադի ելույթը լսեց կիսով չափ,ապա լքեց դահլիճը:Նրան հետևեցին Եվրամիության 27 երկրների ներկայացուցիչներ:
Իր ելույթում Ահմադինեջադը միջազգային ճգնաժամի և միջազգային ռազմական հակամարտությունների մեղքը գցեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա:
Իրանի նախագահը կոչ արեց աշխարհի խոշոր գերտերություններին իրենց գրավյալ տարածքներում վճարել բնակչությանը;
“Նրանք պաշտոնապես պաշտպանում են ռասսայական խտրականությունը, նրանք թուլացնում են երկրները ռազմական միջամտությամբ և քանդում են ինֆրակառուցվածքը, որպեսզի նրանց պոտենցիալը օգտագործեն բնակչությանը ավելի կախյալ վիճակում պահելու համար:”, – Այսպես Ահմադինեջադը բնութագրեց իր կողմից քննադատվող երկրներին:
Միևնույն ժամանակ Իրանի նախագահը ՄԱԿ-ը գնահատեց,որպես մարդկության մեծ ձեռք բերում և հույս հայտնեց,որ նա այսուհետ չի կանգնի միայն գերտերությունների կողքին:






Facebook
Tweet This
Email This Post
