Չինական կողմի հետ քննարկվել է”Անվտանգ քաղաքի” հայեցակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 20:14

“ Անվտանգ քաղաք” հայեցակարգի  հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և չինական»Հուավեյ տեխնոլոջիս» ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հայեցակարգը Երևանում ներդնելու  մասին համաձայնագիր ստորագրվել էր  դեռևս հուլիս ամսին Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:”Հուավեյ տեխնոլոջիս”-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած  ծառայություներ մատուցող աշխարհի խոշորագույն ընկերություններից  է, որի գործունեության ուղղություներից մեկն էլ տեսահսկման և անվտանգության այլ համակարգերի կիրառումն է համայնքային կառավարման ոլորտում:

Երևանի քաղաքապետը կարևորելով”Անվտանգ քաղաք” « համակարգի ներդրումը, նշել է, որ ժամանակակից ինովացիաների պայմաններում, այն ուղղակի անհրաժեշտություն է և հնարավորություն է ստեղծում մի շարք ոլորտներում կառավարումը ավելի  արդյունավետ ու վերահսկելի դարձնելու համար:

Քաղաքապետը նաև հավելել է, որ ծրագրի հետ կապված հետաքրքրություն են ցուցաբերել նաև շահագրգիռ գերատեսչությունները:

Չինական կողմը ներկայացնելով”Հուավեյ տեխնոլոջիս”  ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և աշխատանքային փորձը տարբեր երկրներում, ընդգծել  է, որ ընկերությունը  առաջատար դիրքեր ունի ծառայությունների մատուցման ոլորտում և մի շարք հաջողված ծրագրեր է իրականացրել այդ ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ ներկայացվել են”Անվտանգ քաղաք” հայեցակարգի կառուցվածքը, ժամանակակից կապի միջոցների , ինտեգրացված տեղեկատվական համակարգերի,ինչպես նաև տեսահսկման և տեսանյութերի վերլուծության կենտրոնների ներդրման բաղկացուցիչները:”Հուավեյ տեխնոլոջիս” ընկերության ԱՊՀ տարածաշրջանային նախագահ Վան-Քսյանն էլ նշելով, որ  ոլորտի հայաստանյան ընկերությունների հետ համագործակցության փորձն արդեն առկա է, ողջունել է քաղաքապետարանի նախաձեռնությունը և նշել, որ  պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագիր: Կողմերի միջև ձեռք է բերվել հայեցակարգի մշակման և համակարգի ներդրման աշխատանքային խմբեր ձևավորելու   պայմանավորվածություն:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1153 անգամ:
Print Friendly

Leave a Reply