Ֆրանսիայում առաջին անգամ տուգանել են չադրա կրող կնոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 19:40

Ֆրանսիայում դատարանն այսօր` սեպտեմբերի 22-ին, երկու մահմեդական կանանց` Հինդ Ահմասին եւ Քենզա Դրիդերին մեղավոր է ճանաչել եւ պարտադրել տուգանք վճարել` հասարակական վայրում դեմքը ծածկող հագուստ կրելու համար: Տուգանքի գումարը կազմել է 120 եւ 80 եվրո:

Կանանցից մեկը հայտարարել է, որ վիճարկելու է դատարանի որոշումը: Նրա խոսքով, ինքը պատաստ է հասնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գործակալությունը նշում է նաեւ, որ եւս մեկ մահմեդական կին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդում է «Ազատությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում հասարակական վայրերում  փարանջայի եւ հիջաբի կրումն արգելող օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա ապրիլից:

 

NEWS.am

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply