Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Քուվեյթում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 19:38

Սեպտեմբերի 21-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ»  սրահում տեղի ունեցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցեցին Քուվեյթի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Վալիդ ալ-Խուբեյզին, արտգործնախարարության, տեղական իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ,  պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների, ինչպես նաեւ քուվեյթահայ համայնքի  ներկայացուցիչներ:

Հյուրերին ուղղված իր ելույթում Քուվեյթում Հայաստանի դեսպանն ամփոփեց Հայաստանի Հանրապետության անցած 20-ամյա ուղին, ձեռքբերումներն ու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձավ Հայաստան- Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա փուլին եւ ապագա ծրագրերին, կարեւորեց Քուվեյթի հայ համայնքի դերն ու գործունեությունը երկու երկրների միջեւ համագործակցության էլ ավելի սերտացման եւ խորացման գործում:

Ընդունելությունը ուղեկցվեց քուվեյթահայ «Շաքե» պարախմբի ելույթներով եւ ժամանակակից հայ արվեստի ստեղծագործություններն ամբողջացնող ցուցահանդեսով:

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply