Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն ԱՄԷ-ում

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 19:33

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմին, բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄԷ-ում հավատարմագրված դեսպաններ, գործարար աշխարհի եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

20-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, որում ընթացքում հյուրերին ներկայացրեց 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներն ու նվաճումները:

Ելույթից հետո Հայաստանի դեսպանը հայ մշակույթի զարգացման եւ հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալն ու պատվոգիրը հանձնեց Աբու Դաբիի մշակույթի եւ ժառանգության հարցերով հաստատությանն ու այդ հաստատության գեղարվեստի եւ մշակույթի վարչության պետ Աբդալլահ ալ-Ամրիին:

Ընդունելության ընթացքում կազմակերպվել էր նաեւ Հայաստանից ժամանած հանրահայտ նկարիչ Գաբրիել Մանուկյանի կտավների ցուցահանդեսը:

Միջոցառմանը համերգով հանդես եկան հանրաճանաչ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը եւ դուդուկահար Վարդան Գրիգորյանը։

 


Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply