Նախագահն այսօր հանդիպել է ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2009 15:41

Սերժ ՍարգսյանԱյսօր ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգմաժամի հարուցած դժվարություններին,  գործարարների հետ տարբեր ծրագրեր իրականացվել և իրականացվում են:

Սարգսյանը բարձր է գնահատել արտերկրում բնակվող հայ գործարարների դերը ինչպես մեր երկրի ու ժողովրդի հեղինակության և ճանաչելիության բարձրացման, այնպես էլ հայապահպանության ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանրապետության նախագահը ողջունել է հանդիպմանը մասնակից հայ գործարարների մշտական պատրաստակամությունը` ներդրումային տարբեր ծրագրերի միջոցով իրենց նպաստը բերելու Հայաստանի տնտեսական առաջընթացին ու զարգացմանը:

Սերժ Սարգսյանը նման պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորել է նաև այն հանգամանքով, որ տեղի են ունենում մեր երկրի ու ժողովրդի կյանքին առնչվող կարևորագույն իրադարձություններ, և գործարարներին տեղեկացրել է արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաև Սփյուռքի, մասնավորապես` ռուսահայության ներուժի առավել արդյունավետ համադրման և օգտագործման հնարավորություններին, գործող կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման հետ կապված հարցեր:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply