“Սիթի տուր” –ը` դպրոցականներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2011 19:30

Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած “Սիթի-տուր” նախագիծը, ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետարանը, ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար շրջագայություններ է կազմակերպել քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 7-9-րդ դասարանի աշակերտների համար: Ծրագրում ընդգրկված են նաև “Փյունիկ” հ/կ հաշմանդամ երեխաները: Եռօրյա տուրի առաջին փուլին մասնակցելու է 1134 աշակերտ, ովքեր տուրի ընթացքում բացօթյա ավտոբուսներով շրջելու են մայրաքաղաքի փողոցներում և ծանոթանալու են պատմամշակութային հուշարձաններին: “Աշակերտների համար “Սիթի-տուր” – ը ճանաչողական կարևոր նշանակություն կունենա: Այսպիսի էքսկուրսիան դպրոցականների համար նորություն է, հետևաբար առավել հետաքրքիր”,- համոզված է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Սեպտեմբերի 22-ին Երևանի 9 դպրոցների 380 աշակերտներ երկհարկանի ավտոբուսներով մեկ ժամ շրջել են Երևանում: «Սիթի-Տուրը” մեկնարկում է Մատենադարանի մոտից և ավարտվում նույն վայրում:

Հաջորդ “Սիթի-տուրը” դպրոցականների համար կանցկացվի սեպտեմբերի 23-ին և 26-ին, յուրաքանչյուր օր երեքական մեկնում երկուական ավտոբուսով:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply