Երեւանը դարձավ 2793 տարեկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 19:21

Երեւանը դարձավ 2793 տարեկանՍեպտեմբերի 21-ին ‘Էրեբունի-Երևան-2793″ տոնակատարությունների մեկնարկը տրվել է վաղ առավոտից` տասնյակ ջրցան մեքենաներ մաքրել եւ տոնական տեսքի են բերել մայրաքաղաքը:  Տոնական Երեւանի բնակիչներին էլ արթնացրել են փողային նվագախմբերի երաժիշտները:  Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գրեթե միաժամանակ մեկնարկել են տոնական միջոցառումները: Առաջիններից մեկը Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության նախաձեռնությամբ Անգլիական այգում անցկացվել է “Առողջ երեւանցի” ակցիան, որի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների տարբեր ուղղվածության մասնագետները` վրանային տաղավարներում կազմակերպել են անվճար բուժզննում բոլոր քաղաքացիների համար: Ու չնայած միջոցառման առողջապահական ուղղվածությանը, այստեղ էլ, ինչպես քաղաքի բոլոր հատվածներում, մթնոլորտը տոնական էր եւ ուրախ: Տոնական միջոցառումներն ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են բոլոր վարչական շրջաններում, որին մասնակցել են ինչպես հայտնի երգիչ-երգչուհիներ, այնպես էլ մշակույթի տների եւ արվեստի դպրոցների սաներ:Երեւանի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը հետեւել է նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, ով շրջել, շփվել ու շնորհավորել է երեւանցիներին, ինչպես եւ լսել քաղաքացիների առաջարկներն ու ցանկությունները` քաղաքի հետագա զարգացման հետ կապված: Մարտիրոսյան Սարյանի արձանի հարեւանությամբ երիտասարդ նկարիչները մեծ կտավի վրա պատկերել են երեւանցու կերպարը: Քանդակների, գորգագործության, կավագործության ցուցադրություններ եւ թատերական բեմադրություններ են անցկացվել  Հյուսիսային պողոտայում ու Աբովյան փողոցում: Աշխարհահռչակ դասական երաժիշտների գործերի կենդանի ունկնդրում է կազմակերպվել Կոմիտասի արձանի հարակից տարածքում, Կարապի լճի հարեւանությամբ էլ անցկացվել են Վինտ սերֆինգի ցուցադրական մրցումներ: Բազմաժանր երաժշտական համերգային ծրագերե են կազմակերպվել Ազատության հրապարակում եւ կենտրոնական այլ բեմահարթակներում: Տոնական օրվա գլխավոր միջոցառումը եղել է Հանրապետությա հրապարկում երեկոյան կազմակերպված մեծ համերգային եւ 3D շոու ծրագիրը: Կեսգիշերին մոտ քաղաքամայր Երեւանի երկինքը լուսավորվել եւ զարդարվել է բոլոր վարչական շրջաններից արձակված շքեղ հրավառությամբ:Տոնախմբություննները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply