Լևոն Արոնյանը` շախմատի Բիլբաոյի մրցաշարի մասնակիցների թվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2009 15:45

Իսպանիայի Բիլբաո քաղաքի մարզապալատում վաղը կմեկնարկի շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: 2773 անհատական գործակից ունեցող մեր շախմատիստի մրցակիցներն են` Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (2733), Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը (2730), ուկրաինացի Սերգեյ Կարյակինը (2722): Մասնակիցները կմրցեն երկու շրջանով: Հաղթանակի դեպքում խաղացողները կստանան 3, ոչ-ոքիի դեպքում` 1 միավոր: Պարտություն կրողը ոչ մի միավոր էլ չի վաստակի: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Դիտվել է 1313 անգամ:
Print Friendly

Leave a Reply