Համբույրի լավագույն մասնագետ են ճանաչվել իտալացիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 16:37

«Կինը և կյանքի որակը» ասոցիացիայի կատարած հետազոտությամբ պարզվեց, որ իտալացիները համբույրի հմուտ մասնագետներ են: Հարցմանը մասնակցել է  3 հազար մարդ: Մասնակիցները պետք է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համբույրը գնահատեին մի քանի չափորոշիչներով. կրքոտություն, դժվարին պահին հանդարտեցնելու ունակություն, համբույրի տևողություն, բերանի խոռոչի հիգիենայի պահպանում, գայթակղելու հմտություն: Բոլոր այս չափորոշիչներով իտալացիները դարձել են առաջատար: Նրանց համբուրվելու հմտությունը բարձր  է գնահատել հարցվածների 28 %-ը: Նրանց մեկ հորիզոնականով զիջում  են ֆրանսիացիները` 17%-ով, իսկ երրորդ տեղում իսպանացիներն են` 13%-ով: Լրիվ աղյուսակն այս տեսքն ունի.

1.իտալացիներ` 28%

2.ֆրանսիացիներ`17%

3.իսպանացիներ`13%

4.հույներ`10%

5.բրազիլացիներ`9%

6.հոլանդացիներ`8%

7.շվեդներ`6%

8.անգլիացիներ` 4%

9.գերմանացիներ`3%

10.դանիացիներ`2%:

 

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply