Երեխայի խալը հեռացնելու համար կոտոշներ են դրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 16:07

5-ամյա անգլիացի տղայի խոշոր  խալը հեռացնելուց առաջ  հատուկ` կոտոշի ձև ունեցող  իմպլանտանտներով  ձգել են մաշկը:

Ջորջ Աշմանը ծնվել է  ճակատին կարմիր խալով: Նրա մայրը` Կերենը,  շատ էր տանջվում այդ թերության պատճառով, ուստի որոշեց մի համարձակ քայլ կատարել: Բժիշկները նրան բացատրեցին, որ վիրահատական ճանապարհով այդ թերությունը վերացնելու համար պետք է նախապատրաստվեն և իրենք, և երեխան: Հնարամիտ բժիշկները երեխայի ճակատի մաշկը իմպլանտանտների միջոցով ձգեցին, ինչից հետո վիրահատեցին:

«Երբ ես առաջին անգամ տեսա նրան,  կորցրեցի խոսելու ունակությունը, քանի որ կոտոշներն ավելի մեծ էին, քան ես պատկերացնում էի: Իմ սիրուն տղան իսկական սատանա էր դարձել»,- պատմում է մայրը:

4 ամիս անց  երեխային վիրահատեցին. միանգամից հեռացրեցին խալն ու հրեշավոր կոտոշները:

 

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply