Երևանի 5 խարխուլ շենքերի բնակիչներ կունենան ամուր տանիք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 8, 2009 13:17

shenq-2Երևանում այս տարի ամրացվելու է 3-րդ աստիճանի վնասվածության 5 շենք, ինչը կարժենա 800 միլիոն դրամ: Դրանք Աջափնյակ, Արաբկիր և Էրեբունի համայնքների բազմաբնակարան շենքերից են: Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ Երևանում միայն 3-րդ կարգի վնասվածության 72 շենք կա: 2004թ-ից մինչև հիմա 37 շենք արդեն ամրացվել է: 1-2-րդ կարգի վնասվածությամբ շենքերը չեն ամրացվում:

ՀՀ կառավարության որոշմամբ` 2004թ-ից իրականացվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ամրացման ծրագիր, իսկ 4-րդ կարգի վթարային շենքերը քանդվում են: Իսկ թե ինչն է փոխարինում այդ քանդված շենքերին կամ փոխարինում է, թե ոչ, դեռևս հայտնի չէ շինարարության և բարեկարգման վարչությանը: Բասենցյանն ասում է, որ Երևանում կա 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան 1 շենք` Ֆուչիկի փողոցում ու 3-4 հանրակացարաններ:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply