Մոդելը տեսանկարահանել է միլիոնատեր ամուսնու մահը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 15:50

Գարեջրագործական  ընկերության  90-ամյա տիրոջ նկատմամբ  բժիշկները հարազատների խնդանքով էվթանազիա են կիրառել: Կինը տեսանկարահանել է, թե ինչպես են ամուսնուն մահացու ներարկում  կատարում:

28-ամյա Մեարիթը`  բելգիացի  գեղեցկուհի մոդելը և մուլտիլիլիարդատեր Բրունո Շուբերտի կինը,  տեսանկարահանել է իր ամուսնու կյանքի վերջին րոպեներն ու տեղադրել ինտերնետում: Տեսախցիկը տեղադրվել է ուղիղ ամուսնու անկողնու մոտ: Մի քանի օր շարունակ  նկարահանվել է Շուբերտի ննջարանում կատարվող անցուդարձը: Վերջին շրջանում մուլտիմիլիարդատիրոջ առողջական վիճակը գնալով  վատանում էր: Տղամարդը վաղուց  լուրջ հիվանդ էր: Խեղճի տառապանքները թեթևացնելու համար  հարազատները որոշեցին էվթանազիա կիրառել:

Տեսանյութը քննարկումների տեղիք է տվել: Մահացածի որդին խորթ մորը մեղադրում է  սպանության մեջ` ժառանգությանը  տիրանալու նպատակով:

«Ամուսնությունից հետո`  2009-ին նա իրեն այլ կերպ էր պահում, հազվադեպ էր շփվում ընկերների հետ և նույնիսկ նոր կտակ  էր գրել: Իր ողջ կարողությունը նա թողեց Մեարիթին: Բացարձակ ամեն ինչ, ինչ ուներ: Ես կարծում եմ, որ նա հորս ղեկավարում էր ու մանիպուլյացիա անում»:

Երիտասարդ այրին լրիվ հերքում է մեղադրանքը ու վրդովված է, որ իրեն մարդասպան են համարում:

«Բրունոն ինքն է կամեցել, որ ես նկարահանեմ` ապացուցելու, հատկապես  կտակը բարձրաձայնելու ժամանակ,  որ նրա մահվան մեջ մեղք չունեմ: Հենց այդ նպատակով էլ մենք տեսախցիկ ենք տեղադրել»:

Բրունո Շուբերտը Henninger գարեջրագործական ընկերության տերն էր, որի Kaiser Export Highlander արտադրատեսակը հայտնի է աշխարհում:

Դիտվել է 4141 անգամ:
Print Friendly

Leave a Reply