Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | September 22, 2011 15:58
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Կենսագրական տվյալներ
| Ծննդյան թիվը և վայրը | ||
|
1973թ-ի նոյեմբերի 22-ին, ք. Երևան, Հայաստան |
||
| Կրթություն | ||
| 1990 -1995թթ. | Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում: | |
| 2000թ.
1999 և 2001թթ |
Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա: |
|
| Աշխատանքային գործունեություն | ||
| 1997 -1999թթ. | ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար: | |
| 1999-2002թթ. | ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար: | |
| 2002-2005թթ. | Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա: | |
| 2002-2005թթ. | Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև): | |
| 2005-2007թթ. | ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ: | |
| 2007-2011թթ. | ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա | |
| 2011թ-ից
|
ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան:
|
|
2011թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ):
Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա:






Facebook
Tweet This
Email This Post
