Բամիա` խճողակով

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | September 26, 2011 6:45

Բաղադրությունը

բամիա 750 գ

1 գլուխ սոխ

լոլիկ` 7 հատ

սխտոր ` 2 պճեղ

6 ճաշի գդալ ձեթ

տավարի աղացած միս` 500 գ

տավարի մսի արգանակ` 250 մլ

աղ` 3 թեյի գդալ

յոգուրտ` 3  ճաշի գդալ

թթվասեր` նույնքան

սպիտակ պղպեղ` 1-2  թեյի գդալ

կիտրոն` 1հատ:

Պատրաստման եղանակը

Բամիան լվանալ, չորացնել ու պոչը կտրել: Սոխը մաքրել ու մանրացնել, 6 լոլիկը կեղևահանել ու մանր կտրատել, սխտորը ճզմել:

Ձեթը (3 ճ.գ) տաքացնել և բամիան տապակել 6 րոպե, ապա անձեռոցիկի վրա ձեթը քամել: Տապակից ձեթը դատարկել, ապա կրկին թարմ ձեթ ավելացնել, որի մեջ պետք է տապակել լոլիկն ու սոխը: Ավելացնել աղացած միսն ու լավ կարմրացնել: Ավելացնել տաքացրած արգանակ, ճզմած սխտոր, աղ ու  շոգեխաշել այնքան, մինչև ջուրը լրիվ գոլորշիանա: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Մսի խճողակին ավելացնել յոգուրտ, թթվասեր ու պղպեղ: Վրան դասավորել բամիան ու ծածկել մնացած խճողակով: Ցողել ձեթ ու եփել 50-60 րոպե: Մնացած լոլիկն ու կիտրոնը կտրատել, ու դրանով ձևավորել ուտեստը:

 

 

Դիտվել է 3444 անգամ:
Print Friendly

Leave a Reply