Ինչի՞ համար է քունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 24, 2011 12:33

Ջերոմ Կ. Ջերոմը ինչ-որ առիթով ասել է.«Ինձ վրդովում է այն փաստը, որ մեր կյանքի թանկագին ժամերն ու  հրաշալի ակնթարթները, որոնք երբևէ չեն վերադառնա, անիմաստ ծախսում ենք քնի վրա»: Կարելի է չհամաձայնել հանրահայտ գրողի հետ, քանի որ քնի ժամանակ հանգստանում է ուղեղը, հոգին ու մարմինը, և  ամբողջ օրգանիզմն էներգետիկ լիցք է ստանում:  Իսկ  շատերն էլ  երազներ են  տեսնում, որոնք երբեմն ավելի հետաքրքիր են, քան մարտաֆիլմերը: Փորձենք ուղևորություն կատարել երազների խորհրդավոր աշխարհում: Որքա՞ն է  տևում  երազը: Գիտնականներն ավելի ու ավելի հակված են այն կարծիքին, որ երազի տևողությունը անհատական է ու կանխորոշված ժառանգականությամբ:  Իսկ թե  որքան  պետք է քնել  հանգստանալու համար, կարելի է որոշել  արձակուրդի ժամանակ, երբ պարտավոր չեք առավոտյան վաղ  վեր թռչել անկողնուց, որպեսզի աշխատանքի վազեք: Երկրորդ, երրորդ շաբաթում ուշադրություն դարձրեք, թե ինչքան եք քնում: Դա էլ կլինի ձեր քնի անհատական ժամանակը:

Ե՞րբ է պետք քնել

Մեր ներքին կենսաբանական ժամացույցը կապված է լուսային օրվա հետ: Երբ արեգակը թեքվում է  մայր մտնելու, ու լույսն էլ նվազում է, մեր օրգանիզմում ակտիվորեն մելատոնին հորմոն է մշակվում, որը կարգավորում է օրվա ռիթմը: Այս հորմոնը «ազդանշան է տալիս» մեր օրգանիզմին, որ ժամանակն է նվազեցնել  մարսողական համակարգի ակտիվությունը և  սրտին հանգստություն տալ: Ուստի մեր կենսաբանական ժամացույցին  «չհակառակվելու» համար պետք է քնենք ոչ թե  ցերեկը, այլ` գիշերը:

Մարդիկ տարբեր ժամերի են քնում. լավագույնը երեկոյան 10-ին անկողին մտնելն է: Մելատոնինի առավելագույն խտացումը դիտվում է ժամը 12-ից առավոտյան 4-ը:  Քունն ավարտվում է լուսադեմին: Լույսը կասեցնում է մելատոնինի սինթեզն օրգանիզմում ու արթնացնում մեզ:  Որոշ մարդիկ միտումնավոր կրճատում են քնի ժամերը` հուսալով «բուից» «արտույտի» վերածվել: Սակայն  չպետք է այդպես վարվել, քանի որ մարդու կենսառիթմն այդպիսով կարող է խախտվել ու հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Իսկ 5 ժամից պակաս քունը կամ դրա բացակայությունը կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:

Ի՞նչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ քնած ենք

Քնած ժամանակ թվում է, թե  մարդը կատարյալ հանգստի վիճակում է: Սակայն ամենևին էլ այդպես չէ: Հայտնի է, որ քունը երկու փուլից է բաղկացած` արագ ու դանդաղ: Արագ փուլն անմիջապես քնելուց 1-1,5 ժամից է սկսվում: Դրա առկայության մասին խոսում են ակնախնձորների շարժումները, որոնք նույնական են  երազում  մեր մարմնի շարժմանը: Իսկ դանդաղ փուլն իրադարձություններով հարուստ չէ, ու հաճախ  այդ փուլի մասին վկայում է քնածի խռռոցը: Երկու փուլն էլ ընդհանուր առմամբ տևում են մեկուկես ժամ: Քնի ժամանակ մարդը 4-6 նմանատիպ փուլ է անցնում: Դանդաղ փուլում օրգանիզմը վերականգնվում է , իսկ արագի ժամանակ հոգեկան ուժերի  վերականգնման հետ զանազան տեղեկություններ են  մշակվում: Քնի ժամանակ օրգանիզմում բազմապիսի կարևոր կենսաքիմիական գործընթացներ են տարբերակում: Առաջին հերթին կատարվում է ԱԵՖ-ի (ադենոզինեռաֆոսֆատ) ակտիվ սինթեզում, որը հայտնի է որպես բոլոր գործընթացների ունիվերսալ աղբյուր. այն  հոսում է բոլոր կենդանի համակարգերով: Ուրեմն քնի ժամանակ մեր օրգանիզմն էներգիա է պահեստավորում:

Երկրորդը սինթեզվում է աճի հորմոնի (սոմատրոտրոպին) գրեթե  75%-ը: Քնի ժամանակ տեղի է ունենում երիտասարդ օրգանիզմի ակտիվ աճ: Իզուր չէ, որ մեծերը միշտ ասում են փոքրերին` պիտի քնես, որ շուտ մեծանաս: Այդ հորմոնը նպաստում է սպիտակուցի սինթեզին ու դանդաղեցնում է քայքայումը, օգնում է ճարպերի այրմանն ու մեծացնում  մկանային հյուսվածքի զանգվածը: Սոմատոտրոպինը նշանակալի դեր ունի նաև ածխաջրային փոխանակության կարգավորման մեջ: Երրորդ` քնի ընթացքում տեղի է ունենում տեստոստերոնի սինթեզ, որը պատասխանատու է մարդու սեռական զարգացման համար: Եվ, վերջապես, 7-8 ժամում  օրգանիզմում տեղի է ունենում նյութափոխանակության արգասիքներից բջիջների ու միջբջջային հեղուկի ինքնամաքրում:

Ինչքա՞ն կարող է մարդը չքնել

Միջին դարերում  դահիճները  դաժան  փորձության էին  դիմում. մարդուն ժամեր շարունակ չէին թողնում քնել, ինչից հետո  խեղճը խոստովանում էր մեղքեր, որոնք երբեմն չէր էլ կատարել:

Արթուն վիճակին հերթագայում է քունը, լուսային օրվան` գիշերը: Իսկ թե որքան կարող է մարդը չքնել, գիտությունը ճշգրիտ մինչ օրս չի կարողացել պատասխանել: Մի քանի տարի առաջ հետաքրքիր փորձ է կատարվել: Երկու շաբաթ շարունակ մի քանի երիտասարդի քնի ժամերը աստիճանաբար կրճատեցին` 8-ից հասցնելով 4-ի: Փորձի վերջում պարզվեց, որ բոլորի մոտ կտրուկ բարձրացել էր ճնշումը, հոգեկանի նկատելի խանգարումներ են ի հայտ եկել, արյան մեջ շաքարի քանակն է բարձրացել, ինչը շաքարախտի առաջին աստիճանն է: Գիտնականները ենթադրում են, որ եթե  մարդուն չթողնեն` քնի, ապա նա կարող է 5 օրից մահանալ: Սակայն կյանքն անակնկալներով լի է. ամերիկացի Ռ. Մաքդոնալդսը չի քնել 19 օր, նրա ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում: Մեկ ուրիշ օրինակ. առաջին աշխարհամարտի ժամանակ  հունգարացի զինվոր Պ.Կերնը  վիրավորվել է, ճակատային մասից ուղեղն է վնասվել: Բժիշկները  նրան բուժեցին, սակայն նա սկսեց չքնել: Մասնագետները մտածում էին, որ նրա օրերը հաշված են, սակայն  Կերնն իրեն բավական լավ էր զգում և նույնիսկ վիրավորվելուց հետո երկար տարիներ ապրեց: Մի զարմանալի պատմություն ևս, որ  կապված է Յա. Ցիպերովիչի հետ:  Սուր թունավորումից հետո նա կլինիկական մահ տարավ, հետո մի շաբաթ գտնվում էր կոմայի վիճակում: Արթնանալուց հետո նա  պարզեց, որ այլևս չի կարողանում քնել: Դա դեռ ողջ դժբախտությունը չէր. նույնիսկ պառկել չէր կարողանում: Նա լրիվ անքուն ապրեց 16 տարի: Ոչ մի մասնագետ չէր կարողանում հասկանալ այդ երևույթը: Հետո  սկսեց զբաղվել յոգայով: Որոշ ժամանակ անց  սկսեց մի 2 ժամ հորիզոնական դիրքով  փոքր-ինչ հանգստանալ: Սակայն այս պատմության մեջ  ամենաուշագրավն այն է, որ թունավորումից 20 տարի հետո էլ նա արտաքնապես չէր փոխվել: Հիմա նա հիսունն անց է, սակայն 25 տարեկանի տեսք ունի: Սա ևս մի հանելուկ է, որը գիտությունը դեռևս  անկարող է բացատրել:

Քունը պետք է լիարժեք լինի

Քնի ընթացքում հանգստանալու, ապա արթնանալուց հետո էլ էներգիայի հոսք զգալու համար անհրաժեշտ է մի քանի կանոնի հետևել:

Գիշերը քնելուց առաջ յուղոտ ուտելիքից հեռու մնացեք, սուրճ մի խմեք, մի ծխեք ու տաք ըմպելիքներ նույնպես մի խմեք: Ընթրիքը պետք է ավարտել քնելուց 3-4 ժամ առաջ: Իսկ եթե քնից առաջ զգում եք, որ քաղցած եք, ապա թեթև ընթրիքը թույլատրելի է. ավելի լավ է մի բան դնել բերանը, քան  մի երկու ժամ անկողնում քաղցից տանջվել: Ի՞նչ կարելի է այդ դեպքում ուտել. օրինակ` մի կտոր պանիր կամ մի բաժակ կաթ: Այդ մթերքները նպաստում են մելատոնինի սինթեզին:

Ինչո՞ւ չի կարելի քնելուց առաջ ալկոհոլ օգտագործել: Հայտնի է, որ  ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը նպաստում է արագ քնելուն: Սակայն երբ ավարտվում է դրա յուրացման գործընթացը, օրգանիզմն արթնանում ու այլևս չի կարողանում հանգստանալ: Քնից առաջ արդյունավետ է մաքուր օդին զբոսնելը: Հյուսվածքներն ու օրգանիզմը թթվածնով հարստացնելը  հանգիստ քնի լավագույն պայմաններից է: Քնից կես ժամ առաջ հարկավոր է կտրվել հեռուստացույցից ու համակարգչից, որ աչքերն ու ուղեղը հանգստանան:

Քնից առաջ օդափոխեք սենյակը: Թարմ օդն առողջության գրավականն է:

Գնեք քնելու համար հարմար ներքնակ ու բարձ.  հիմա անկողնային բազմապիսի ու ամեն ճաշակի պարագաներ են վաճառվում:

Քնեք այնքան, որ ձեզ հանգստացած զգաք ու պատրաստ աշխատանքային նորանոր   սխրագործությունների: Եվ ամենակարևորը. քնելուց առաջ մոռացեք բոլոր տհաճ բաներն  ու խնդիրները, փորձեք ազատվել տխուր մտքերից: Թող ձեր ուղեղն ու մարմինը հանգստանան զով ու մութ սենյակում` հարմարավետ անկողնու մեջ:

Դիտվել է 2396 անգամ:
Print Friendly

Leave a Reply