Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն ՀՀ դեսպանությունում

Օրվա լուր | | September 22, 2011 14:26

Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՉԺՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չինաստանի գործարար շրջանակների եւ երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից ի վեր հայ ժողովրդի անցած ճանապարհը եւ պետականության կառուցման գործում ձեռքբերված փորձը հնարավորություն են ընձեռում գալիք սերունդներին էլ ավելի հզոր Հայաստան կառուցելու համար: Իր ելույթում դեսպան Սարգսյանը անդրադարձավ հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաեւ կարեւորեց անկախության առաջին իսկ օրերից Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող կարեւորությունը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply