Կեղծ ահազանգ. զբոսայգում պայթուցիկ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 13:45

Սեպտեմբերի 21-ին` ժամը 10.44-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի տարածքում, տեղադրված է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ  խմբերը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, ‘’1-02’’ և ‘’1-03’’ ծառայությունների հերթապահներին:

Իրականաց­ված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտ­­­նաբերվել:

 

 

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply