Անգլիայի հեռուստաաստղերը մերկացել են` ապացուցելու, որ ծերացման մեջ ոչ մի սարսափելի բան չկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 13:22

Երեկ հայտնի անգլիացի դերասաններ ու հեռուստահաղորդավարներ, որոնց «հեղինակությունը տուժել է» տարիքի պատճառով, մերկ լուսանկարվել են` որպեսզի ապացուցեն, որ բնական ծերացման մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Ֆոտոսեսիային  համաձայնել են  մասնակցել նրանցից 4-ը` 61-ամյա դերասանուհի Շերի Հյուսոնը, 41-ամյա Անդրեա Մակլին, 56-ամյա Ջիլիան Թեյլֆորտն ու 54-ամյա Բևեռլի Կալարդը: Նրանք հանդես են եկել,  իրենց կարծիքով, նվաստացնող «էյջիզմի» դեմ:

Այս եզրույթը  վերջերս է հայտնվել, երբ կանանց սկսեցին մերժել աշխատանքի  ընդունել` «անհամապատասխան տարիքի» պատճառով: Դերասանուհի Ջիլիան Թեյլֆորտի խոսքով, հեռուստատեսությունում 60-ամյա տղամարդը համարվում է գեղեցիկ, իսկ կինը 50-ում` արդեն ծեր է, որ կադրում երևա: Նման ճնշումը խանգարում է կյանքից  ու տարիքից հաճույք ստանալ:

«Դա սարսափելի է, ես դեմ եմ դրան»,-ասել է նա:

 

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply