Աֆրիկացի անօրինական միգրանտները դուրս են մղում եվրոպացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 12:47

Իտալական Լամպեդուզա կղզում տեղի են ունեցել զանգվածային ընդհարումներ Հյուսիսային Աֆրիկայի երկրների իմիգրանտների ու տեղաբնակների միջև: Կռվին ստիպված խառնվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես պարզվել է, զանգվածային անկարգությունները թունիսցիներն են սկսել, որոնք Իտալիա են հասել անօրինական  ճանապարհով ու ծայրահեղ վրդովվել են` իմանալով, որ տեղաբնակներն արդեն զզվել են Հյուսիսային Աֆրիկայից փախստականների անվերջ հոսքից: Բացի այդ, թունիսցիներին պարզ է դարձել, որ Իտալիայի իշխանությունները մտադիր են նրանց հետ վերադարձնել:

Իբրև բողոքի նշան անհյուրընկալության դեմ, թունիսցիներն այրել են իրենց տրամադրած ժամանակավոր կացարանները ու որոշել են բողոքի ակցիա կազմակերպել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Երկու թշնամական բանակներին  խաղաղեցնելու նպատակով միջամտած ոստիկանները նույնպես տուժել են:

Իմիգրանտների հոսքը մեծ խնդիր է Եվրոպայի համար,  որոշ երկրներ  խոսում են նաև անվիզա կարգը վերացնելու մասին:

 

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply