Հրդեհ` ուսուցչուհիների հանրակացարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 12:51

Սեպտեմբերի 20-ին`ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ուսուցիչների հանրակացարանի մուտքում նկատվում է ծխապատ գոտի:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս.Վարդանյան փողոցում գտնվող հանրակացարանի թիվ 48 սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.12-ին, մարվել` 22.30-ին:

Ա.Խաչատրյանին պատկանող սենյակում մասամբ այրվել են բազմոց, պահարան և մահճակալ:

 

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply