Ավտոպատահար Երևան-Եղեգնաձոր ճանապարհին, 5 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 12:43

Սեպտեմբերի 20-ին`ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի հարա­կից ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:

Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 80-րդ կմ-ում դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ‘’ՎԱԶ 21015’’ մակնիշի 4763 Տ պետհամարանիշի և ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի 57 ԼՏ 132 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ‘’ՎԱԶ 21015’’ ավտոմեքենայի վարորդ,1982թ վականին ծնված Վաղինակ Սողոյանը, ուղևոր­ներ`1991թվականին ծնված Գայանե Համբարձումյանը, 1971թվականին ծնված Գարիկ Բադալյանը,  1975թվականին ծնված Արմեն Սարիկյանը և ‘’ՈՒԱԶ’’ ավտոմեքենայի վարորդ, 1972թվականին ծնված Սամսոն Անտոնյանը տարբեր աստիճանի մարնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply