Արգավանդում կահույքի պահեստ է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 12:35

Սեպտեմբերի 20-ին`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել , որ Արգավանդ գյուղում այրվում է կահույքի պահեստ:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական հաշվարկ,ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ  խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել`15.10-ին:

«Բաղրամյան Հարություն» ԱՁ-ին պատկանող երկհարկանի շինության երկրորդ հարկում այրվել է պահեստավորված կահույք` 150 քմ մակերեսով:

 

 

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply