Լիբիայի նոր իշխանությունները հայտնաբերել են Քադաֆիի քիմիական զենքի պահեստները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 12:32

Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զինված խմբովորումները շարունակում են մերժված բռնապետի վերջին  մատույցների գրավումը:

Ինչպես հայտնում է  Reuters լրատվական գործակալությունը, սեպտեմբերի 22-ին ԱԱԽ-ի ջոկատները կոտրել  են Քադաֆիի համակիրների դիմադրությունը Տրիպոլիից 700 կմ հեռավորության վրա: Ամենակարևորը, ջոկատների հրամանատարները հայտնել են, որ գրավված բնակավայրերում քիմիական զենքի պահեստներ են հայտնաբերվել:

Տեղեկությունը, սակայն,  դեռևս չի հաստատվել ոչ մի աղբյուրի կողմից:

 

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply