Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Խորվաթիա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 5, 2009 14:31

serzh_sargsyanԽորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիայի Հանրապետություն:

Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Սպիտակ առանձնատանը տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցությունների ավարտին նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Սեպտեմբերի 7-ի երեկոյան նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պուլայից կմեկնի Զագրեբ:

Այստեղ Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-խորվաթական բիզնես-ֆորումի բացմանը, հանդես կգան ելույթներով:

Զագրեբում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Խորվաթիայի Ազգային Ժողովի նախագահ Լուկա Բեբիչի և վարչապետ Յադրանկա Կոսորի հետ:

Սարգսյանը կայցելի նաև պատմամշակութային վայրեր:

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա սեպտեմբերի 8-ի երեկոյան:

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply