Խոտածածկ տարածքներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 12:29

Սեպտեմբերի 20-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես`Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում` «Ղարս»ռեստորանի մոտակայքում`1500քմ, հեռուստաաշտարակի մոտակայքում (Գ.Հովսեփյան փողոցի կողմից)`1500քմ,Գեներալ Սաֆարյան փողոցի հարակից տարածքում`2000քմ, Ուլնեցու փողոցի թիվ 56/6 շենքի մոտակայքում `5000քմ, Միկոյան փողոցի մոտակայքում («Չելդոն» ռեստորանի հարևանությամբ)`1000քմ, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում`2հա, Արա լեռան լանջին`2,5հա, Հրազդան քաղաքում`2000քմ,Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում`3000քմ, Կարբի գյուղում`5հա, Գեղարքունիքի մարզում` Ջիլ-Ծափաթաղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում`14հա:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են հրշեջ-փրկարարների կողմից:

 

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply