Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մերոնք ևս երեք կորուստ ունեցան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 5, 2009 14:57

Իտալիայի Միլան քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը ցավալի երեք կորուստ կրեց.Հրաչիկ Ջավախյանը (60 կգ), Էդվարդ Համբարձումյանը (64 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ) համապատասխանաբար պարտվեցին բրազիլացի Էվերթոն Լոպեսին, թուրք Օնուր Սիպալին, Ռուսաստւանի ներկայացուցիչ Միշա Ալոյանին: Հատկապես Ջավախյանից և Համաբարձումյանից սպասելիքները մեծ էին:

Հիշեցնենք, որ առաջինը «Պեկին 2008»-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, իսկ երկրորդը` Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ, անհաջողության մատնվելով, հանդիսականներ էին դարձել Սամվել Մաթևոսյանը (69 կգ) և Ցոլակ Անանիկյանը (81 կգ): Այսպիսով, պայքարը շարունակում են Հայաստանի հավաքականի 9-ը բռնցքամարտիկներից 4-ը:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply