Մետաղակեր թոշակառուն հեծանվի ոտնակը համտեսելուց պիտի խեղդվեր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 22, 2011 12:05
Սերբ թոշակառու Բրանկո Ցրնոգորացը, որը 20 տարվա ընթացքում սնվել է ոչ ուտելի մետաղական, պլաստիկե ու ապակյա իրերով, որոշել է հրաժարվել իր սննդակարգից: Պատճառը հերթական վայելքի ժամանակ համտեսած հեծանվային ոտնակն է, որով պապիկը պիտի խեղդվեր:
Ինչպես ինքն է պատմում, վերջերս իր ընկերների հետ վիճել է ու գլուխ գովացել, որ իր հեծանիվը 3 օրում կուտի, սակայն, հենց բանը հասել է հեծանվի ոտնակին, պապիկի մոտ շնչահեղձություն է սկսվել: Պապիկին հոսպիտալացրել են:
Բժիշկները մետաղակերի մարսողական համակարգում 2 կգ մետաղ հայտնաբերեցին, այդ թվում և 2 ոսկյա մատանի: Վիրահատությունից հետո տղամարդը հայտարարել է, որ իր մարսողական համակարգը շարքից դուրս է եկել ու հիմա նա մտադիր է մարդկային, սովորական սնունդի անցնել: Նա պատմել է, որ առաջին անգամ ոչ ուտելի իր է կերել իր ծանոթներից մեկի խորհրդով, որը նրան առաջարկել է այրոցքի դեմ պայքարել ավազ կուլ տալով: Ցրնոգորացն ասում է, որ այդ խորհուրդն իսկապես էլ արդյունավետ է եղել, ինքն ազատվել է բարձր թթվայնությունից, սակայն այդ օրից սկսած ուտում է զանազան իրեր: Նրա գնահատմամբ, 20 տարվա մեջ ինքը կերել է 25 լամպ, 12 հազար պատառաքաղ, 6 հազար վինիլային սկավառակ, 2,6 հազար ափսե, 2 հազար գդալ:






Facebook
Tweet This
Email This Post
