Սեփական հարկի տակ զիջեցին խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 22, 2011 12:15

Ֆուտբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում Հայաստանի ընտրանին հյուրընկալել էր Դանիայի հավաքականին և պարտվեց  խոշոր` 0:5  հաշվով:  Հանդիպման 4-րդ րոպեին հաշիվը բացեց Քրիստին Պեդերսենը՝ 0:1, 28-րդ րոպեին այն կրկնապատկեց Սաննի Նիլսենը: 48-րդ րոպեին Պերնիլ Հանսենը հաշիվը դարձրեց 3:0, 71-րդ րոպեին Քրիստին Պեդերսենը խփեց չորրորդ գնդակը, իսկ խաղացարտից մեկ րոպե առաջ Թերեզա Նիլսենը դարձավ հինգերորդ գոլի հեղինակը:

 

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply