Շվեդ ծայրահեղականների նպատակակետը մարգարեի ծաղրանկարների հեղինակն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 22, 2011 11:42

Գյոթեբորգում ձերբակալված երիտասարդների թիրախը շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսն է: 4 կասկածյալները ձերբակալվել են  պատկերասրահի մուտքի մոտ, որտեղ ժամանակակից արվեստի բիենալե էր անցկացվում: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել էր   դանակ,  իսկ մյուսն  էլ պատկերասրահում հարցրել է, թե որտեղ կարող է գտնել Վիլկսին:

2007-ին Nerikes Allehanda շվեդական թերթում տպագրված ծաղրանկարների շարքի համար «Ալ Քաիդան» 100 հազար դոլար պարգևավճար էր խոստացել նկարչի սպանության համար:

Վիլկսն իր նկարներում Մուհամեդ մարգարեին  ներկայացրել էր որպես թափառական շուն, ինչով էլ վիրավորել էր մահմեդականների զգացմունքները: Ծաղրանկարի հանդեպ ամենաաղմկալի չկայացած   մահափորձը պատրաստել էր ամերիկուհի Քոլին Լարոուզը, որն ավելի հայտնի է Ջիհադ Ջեյն անունով: Նա ձերբակալվել է 2009-ին: Դրանից հետո Իռլանդիայի իշխանությունները ձերբակալել են ևս 7 մարդու, որոնցից 2-ին մեղադրում էին Վիլկսի սպանությանը նախապատրաստվելու մեջ: 2010-ին 20 մարդուց բաղկացած խումբը Ուպսալա համալսարանում Վիլկսի դասախոսության ժամանակ հարձակվել էր նրա վրա: Մեկը հարվածել էր նկարչի գլխին: Նկարիչն իր տունը հատուկ էլեկտրոնային թակարդներով է սարքավորել`  իրեն ծայրահեղականների հարձակումներից  ապահովագրելու համար,ինչպես նաև գաղտնի սենյակ  և կացին ունի:

 

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply