«Միր»-ը ուղիղ եթերում հեռարձակել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 22, 2011 11:12

Սեպտեմբերի 21-ին «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը ուղիղ եթերում հեռարձակել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը:

«Հայաստանի տոնական զորահանդեսը ցնցեց իր մասշտաբով»` «Միր»-ի կայքէջում նման խորագրի տակ են տեղադրված զորահանդեսի վերաբերյալ տեղեկատվությունն ու տեսանյութը:

«Միր»-ի բազմամիլիոնանոց լսարանի համար զորահանդեսը մեկնաբանվում էր  ռուսերեն լեզվով:

Սեպտեմբերի 21-ին ողջ օրվա ընթացքում «Միր»-ը ուղիղ միացումներ էր կազմակերպում Երեւանի հետ, իսկ երեկոյան հեռարձակվեց նաեւ «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումը:

«Միր»-ի լսարանը կազմում է ավելի քան 56 միլիոն մարդ: Ընկերության եթերը դիտում են Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում:

Մեդիամաքս

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply