Դիարբեքիրի քաղաքապետը հայերին իրենց հողերը վերադառնալու կոչ է արել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 22, 2011 10:17

Թուրքիայի Դիարբեքիրի (Տիգրանակերտ) քաղաքապետ Օսման Բայդեմիրը Ֆրանսիայի հայերի կողմից ստեղծված «Երկիր» միության անդամների հետ հանդիպման ընթացքում  հայտարարել է, թե իրենք պատրաստ են ճանապարհային քարտեզ ստեղծել եւ ընդունել Դիարբեքիրից հեռացած հայերի ժառանգներին։

Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է Դիարբեքիրի քաղաքապետարանի մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունից, Դիարբեքիրի քաղաքապետն իր գոհունակություն է հայտնել հայերի այցի հետ կապված՝ պնդելով, որ դիարբեքիրից հեռացած ցանկացած հայի ժառանգներ իրավունք ունեն ապրել Դիարբեքիրում։ «Ինչքան ես իրավունք ունեմ այս հողերում ապրելու, այնքան է հայերը, եզդիներն ու ասորիներն ունեն։ Դիարբեքիրը բոլոր էթնիկ ինքնությունների եւ կրոնների համատեղ քաղաքն է։ Հայերը 1914-ականներին մեծ ցավեր են կրել եւ ստիպված են եղել հեռանալ այս այս քաղաքից։ Հայերը գնացին՝ մենք կորցրեցինք, մեկուսացանք եւ աղքատացանք։ Երբ մենք միասին էինք, հարուստ էինք։ Սա միայն իմ տեսակետը չէ, այլ այս տարածաշրջանում ապրող բնակչության մեծամասնության տեսակետն է»,-ասել է քուրդ քաղաքապետը։

Օսման Բայդեմիրը ներկաներին հիշեցրել է, որ հոկտեմբերին ավարտվում է Դիարբեքիրի հայկական  Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը եւ շեշտել, որ եկեղեցու վերաբացմանը սպասում է հայերին։

 

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply