ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 22, 2011 10:40

Հարց – Պարոն Տոնոյան, ինչպես եք վերաբերում ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհությանը:

 

Պատասխան – Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի  վառ ապացույցն է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը  կիրառելը ոչ միայն համահունչ չէ  իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման: Պետք է նաև նշեմ, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է. օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում:

 

 

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply