Եվրոպա-Հայաստան խորհրդի շնորհավորական ուղերձը` ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2011 17:49

Եվրոպա -Հայաստան խորհուրդը իր ջերմագույն և անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանի ժողովրդին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, երբ բոլորս տոնում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Գտնվելով Եվրոպայի Արևելան հատվածում՝ այս հնագույն քրիստոնեական երկիրը իր հարուստ մշակութային ժառանգությամբ  հաջողությամբ ստանձնել է իր երիտասարդ պետության զարգացման խնդիրը:

Այսօր Հայաստանը կանգնած է մի շարք հին ու նոր մարտահրավերների առջև: Եվրոպան պատրաստ է աջակցել  Հայաստանին: Նման աջակցության օրինակներն են Եվրոպայի հարևանության քաղաքականությունը և Արևելյան  գործընկուրությունը: ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի բանակցությունները հաջողությամնբ առաջ են  ընթանում և, ի վերջո, կհանգեցնեն ավելի սերտ քաղաքական համագործակցության, ավելի խորը տնտեսական  ինտեգրման՝ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով, և ավելի հեշտ շարժունակության՝ մուտքի  արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման միջոցով: Մենք ողջունում ենք նաև Եվրոպական  հանձնաժողովի և Հայաստանի կառավարության Գործընկերություն հանուն բարեփոխումների համատեղ ուղեցույցը,  որի նպատակն է ժողովրդավարության, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և  օրենքի գերակայության ամրապնդումը Հայաստանում:

Մեզ ամենից շատ անահանգստացնող խնդիրներից մեկը չլուծված ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող  լարվածությունն է: Եվրոպայի երկրների փորձը ցույց է տվել, որ հնարավոր է հաղթահարել դարավոր  հակամարտությունները, հարթեցնել միմյանց միջև եղած տարբերությունները՝ տնտեսական և քաղաքական  ինտեգրման միձոցով, և կառուցել նոր հարաբերություններ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, հենվելով  միջազգային իրավունքի վրա: Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները ոչ պակասին են  արժանի: Մենք կոչ ենք անում կողմերին անհապաղ իրականացնել 2011 թ.-ի մարտին Սոչիի եռակողմ  գագաթնաժողովի ընթացքում ընդունված վստահության հաստատմանն ուղղված միջոցառումները, և միանում ենք 2011 թ.-ի մայիսին Դովիլում Մինսկի խմբի համանախագահ  երկրների կողմից արված կոչին:

Այս տարեդարձին Եվրոպա – Հայաստան խորհուրդը տոնում է Հայաստանի ձեռքբերումները վերջին երկու տասնամյակների ընթացքում: Մենք խրախուսում ենք Հայաստանի ողջ հասարակությանը նպաստել Հայաստանի  ինտեգրմանը եվրոպական ընտանիք, ուր այն արդարացիորեն պատկանում է:

Եվրոպա – Հայաստան խորհրդի անդամներ՝  Դոկտոր Քորնել Ալմաշի, Պարոն Էլմար Բրոք, Պրոֆեսոր Մասսիմո Կաչիարի, Պրոֆեսոր Բեռնար Կուլի, Պարոն Ագուստին  Դիազ դե Մերա Գարսիա Կոնսուեգրա, Դոկտոր Ալեքսանդրա Դոբոլյի, Պարոն Ֆրանկ Էնգել, Դոկտոր Տեսսա Հոֆման, Տիկին  Մարի Աննա Իսլեռ Բեգին, Դոկտոր Յոանիս Կասուլիդես, Դոկտոր Անդրեյ Կովատչյով, Պարոն Պավել Ռոբերտ Կովալ,  Պարոն Ռիկարդո Միգլիորի, Տիկին Ժոել լը Մողսեյեք, Պարոն Շտեֆան Փոունդ, Տիկին Միշել Ռիվազի, Պարոն Ֆրանսուա  Ռոշբլուան, Պարոն Ֆրանսուա Ռոելան դու Վիվյե, Պարոն Ռենե Ռուքե, Պարոն Չարլզ Թաննոք:

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply