Միլանի «Ինտերը»`առանց մարզչի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2011 17:07

Իր զբաղեցրած պաշտոնն ազատել է Միլանի «ինտեր» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին: 53-ամյա մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չեղյալ է հայտարարվել այն բանից հետո, երբ նրա թիմն անցկացրած 5 խաղերից 4-ում պարտվել է: Ներկայումս «Ինտերը» Իտալիայի առաջնությունում 15-րդ տեղում է և վաստակել է սոսկ 1 միավոր: Բացի այդ, միլանյան ակումբը նախորդ շաբաթ Եվրոպայի չեմպիոննորի լիգայի խմբային մրցաշարի խաղում անսպասելիորեն զիջել էր թուրքական «Տրաբզոնսպորին»: Իտալական մամուլում հրապարակումներ կան, որ նրան կարող է փոխարինել «Չելսի», «Ռոմա» ակումբների նախկին գլխավոր մարզիչ Կլավդիո Ռանիերին, հնարավոր թեկնածուների թվում է նաև «Ինտերի» նախկին ավագ Լուիշ Ֆիգուն:

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply